Ամստերդամի «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Թիմի նախկին լեգենդար դարպասապահին առաջարկվել է մանչեսթերյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, և նա դեմ չէ վերադառնալ անգլիական ակումբ:
Էդվին վան դեր Սարը 2012 թվականից աշխատում է «Այաքսում», իսկ հոլանդական գրանդի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: