«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Ռեալ Բետիս»։ Ինչպես հայտնում է Fichajes-ը, 31-ամյա դարպասապահը պատրաստ է հաջորդ ամառ պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։
Ավելի վաղ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել էր, որ գոհ է դարպասապահի խաղից, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։