Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ ցուցանիշ է գրանցել։
Անցկացրած տասը հանդիպումներում Չավի Էրնանդեսի թիմը գոլ է բաց թողել միայն երկու խաղում՝ Մադրիդի «Ռեալի» (1:3) և «Ռեալ Սոսյեդադի» (4:1) դեմ:
Մնացած ութ խաղերում «Բարսան» դարպասն անառիկ է պահել։
Նախկինում «Բարսելոնան» նման ցուցանիշի էր հասել 2011/2012 և 2014/2015 մրցաշրջաններում։