Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, Թոմաս Տուխելը մտադիր է գլխավորել Մյունխենի «Բավարիան», հայտնում է Bild-ը:
Տուխելը մտադիր չէ դադարեցնել մարզչական գործունեությունը: Անուամենայնիվ, այժմ կողմերը բանակցություններ չեն վարում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ հեռացնել Յուլիան Նագելսմանին:
«Չելսին» սեպտեմբերի 7-ին հեռացրել է գերմանացի մասնագետին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Տուխելը շարունակում է ապրել լոնդոնյան թիմի մարզաբազայից ոչ հեռու, իսկ նրա դուստրերը սովորում են Մյունխենի դպրոցներից մեկում։
Հաղորդվում է, որ Թոմասը այս կերպ ցանկանում է, նաև փոխել բնակավայրը երեխաներին ավելի մոտ լինելու համար: