Իսպանիայի առաջնությունը կարող է դադարեցվել

Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը իսպանական առաջին և երկրորդ ֆուտբոլային դիվիզիոնների ակումբների արտահերթ ժողով է հրավիրել։

Հանդիպումը կայանալու է հինգշաբթի օրը, հոկտեմբերի 27-ին։ Ակումբները կքննարկեն Իսպանիայի առաջնությունը դադարեցնելու հնարավորությունը, հաղորդում է COPE-ը։

Պատճառը ֆուտբոլի թարմացված օրենքն է, որը թույլ է տալիս ակումբներին միաժամանակ հանդես գալ Սուպերլիգայում և Լա Լիգայում։ Ակումբները մտավախություն ունեն, որ նման իրավիճակում սպառնալիքի տակ է գտնվում պայմանագիրը, որով նրանք կստանան 2 միլիարդ եվրո։