«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կշարունակի ելույթները իտալական ակումբում:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողի վերադարձով հետաքրքրված չէ «Չելսին», ում պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները:
Միլանցիները պատրաստ են երկարաձգել վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: