«Բարսելոնան» դիտարկում է ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sport.es-ը:
2022 թվականի ամռանը Սանգարեն երկարաձգեց պայմանագիրը ՊՍՎ-ի հետ մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։