«Բավարիան» կփորձի գնել «Թոթենհեմի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիան» կփորձի ամեն գնով գնել Հարի Քեյնին, ով խաղում է «Թոթենհեմում»: Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, «Բավարիան» ամեն ինչ կանի անգլիացի հարձակվողին հաջորդ ամառ ձեռք բերելու համար:

Մի քանի ամիս առաջ «Բավարիան» միջնորդների միջոցով շփվում էր Հարի Քեյնի շրջապատի հետ, սակայն հարձակվողը չէր ցանկանում հեռանալ «Թոթենհեմից»։ Մրցաշրջանի ավարտին մյունխենցիները կրկին կաշխատեն այս ուղղությամբ։

Ընթացիք մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, դառնալով 10 գոլի հեղինակ: