Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի ապագան շարունակում է մնալ անորոշ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագան մնում է անորոշ։

Գործող պայմանագիրը 26-ամյա ֆուտբոլիստին կապում է մադրիդյան ակումբի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ըստ իսպանական Sport պարբերականի, Մադրիդի «Ռեալը» մտադիր է 2022թ.-ի Աշխարհի Առաջնությունից հետո բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ: