Խվիչա Կվարացխելիան, գուցե տեղափոխվի Անգլիա

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Լոկոմոտիվի» և «Ռուբինի» նախկին կիսապաշտպանի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

Նեապոլիտանական ակումբը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին, ուստի մտադիր է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ բարելավված պայմաններով նոր պայմանագիր կնքելով։

Ա Սերիայի մրցաշրջանի 10 հանդիպումներում Կվարացխելիան դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։