«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին սոցցանցում հայտնել է Sky Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Նշվում է նաև, որ Քեյնը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Անգլիացին դեռ ունի գործող պայմանագիր «Թոթենհեմի» հետ, որը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2023 թվականի ամռանը «Բավարիան» կփորձի ձեռք բերել Քեյնին։