Մադրիդի «Ռեալի» նախագահը հաստատել է Նեյմարին ձեռք բերելու ակումբի փորձերը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեսահոլովակով խոսել է Նեյմարի դատավարության ժամանակ, որտեղ խոսել է բրազիլացու հետ պայմանագիր կնքելու փորձերի մասին։

«Ես բանակցություններին չեմ մասնակցել։ Առաջին առաջարկը եղել է 30 մլն եվրոյի չափով։ Մենք չգիտեինք «Բարսելոնայի» հետ Նեյմարի համաձայնության մասին։ Ես չգիտեի «Բարսելոնային» տուգանք վճարելու անհրաժեշտության մասին, եթե այն ստորագրեի: 2011 թվականին Մադրիդի «Ռեալը» «Սանտոսին» 45 միլիոն առաջարկ արեց Նեյմարի համար», – Պերեսի խոսքերը մեջբերում է goal-ը: