Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Էլչեի» դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը և Ֆեդերիկո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կայանալիք «Էլչեի» դեմ հանդիպումը կսկսեն պահեստայինների նստարանին: Այս մասին հայտնում է Marca պարբերականը։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է ֆուտբոլիստներին հանգստի ժամանակ տրամադրել, որպեսզի նրանք  պատրաստվեն հանգստյան օրերին կայանալիք «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։