Պաշտոնական. Խոսե Գայան երկարաձգեց պայմանագիրը «Վալենսիայի» հետ

Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Խոսե Գայան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում Խոսե Գայան Իսպանիայի առաջնությունում «Վալենսիայի» կազմում անցկացրել է 6 հանդիպում։