ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին:
«Ես չորս տարի անցկացրել եմ այնտեղ, և իմ սրտի մի մասը պատկանում է «Նապոլիին»: Ես շատ ուրախ եմ թիմի համար: Իտալիայում շատ ընկերներ ունեմ և հուսով եմ, որ մրցաշրջանի հիանալի մեկնարկը նրանց համար կպսակվի Իտալիայի առաջնությունում հաղթանակով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sport-ը: