«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Դավիդ դե Խեայի ապագայի մասին։
«Մենք դեռ որոշում չենք կայացրել Դե Խեայի պայմանագրի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ գոհ եմ նրանից: Նա լավ հանդես չեկավ մրցաշրջանի առաջին հանդիպումներում, սակայն հետագայում ցույց տվեց, թե որքան կարևոր է մեզ համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։