Չիրո Իմոբիլեն կարող է երկար ժամանակով շարքից դուրս մնալ

Հարձակվող Չիրո Իմոբիլեն հանգստյան օրերին հայտնվեց «Լացիոյի» հիվանդանոցում, նա ընդամենը 30 րոպե անցկացրեց «Ուդինեզեի» դեմ խաղում:

Հետազոտության արդյունքներով 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի միջին ծանրության վնասվածք։

Իմոբիլեն արդեն սկսել է բուժումը։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը չի նշում հարձակվողի ապաքինման ժամկետը։ Միաժամանակ La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Չիրոն բաց կթողնի մոտ երկու ամիս։