«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել Ուսման Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում կրկնել այն իրավիճակը, երբ մինչև վերջին պահը պարզ չէր՝ Ուսման Դեմբելեն մնում է, թե հեռանում։ Ամռանը ֆրանսիացին մի քանի շաբաթ անցկացրեց ազատ գործակալի կարգավիճակում, մինչ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրեց մինչև 2024 թվականի հունիսը:

«Բարսելոնան» արդեն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ուսման Դեմբելեին։ Միաժամանակ, կատալոնացիները ցանկանում են բավական արագ լուծել պայմանագրի երկարաձգման հարցը։

Ինչպես հաղորդում է sport-ը, ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին վերջնագիր է ներկայացրել, եթե Դեմբելեն հրաժարվի նոր պայմանագրից կամ նույնիսկ հետաձգի այս հարցը, հարձակվողը կդրվի տրանսֆերի։