Անտոնիո Կոնտե. «Անցած մրցաշրջանում մենք պարտվեցինք Կրիշտիանու Ռոնալդուին, այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդին»»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա հանդիպումը, որում իր թիմը պարտվել է 2-3 հաշվով։

«Անցյալ մրցաշրջանում մենք «Օլդ Թրաֆորդում» պարտվեցինք «Մանչեսթեր Յունայթեդին»: Բայց եթե լինեմ անկեղծ, պետք է նշեմ, որ պարտվեցինք ոչ թե թիմին, այլ անձամբ Կրիշտիանու Ռոնալդուին։ Ես շատ լավ հիշում եմ, որ այդ խաղում մենք շատ լավ հանդես եկանք, բայց Կրիշտիանուն մենակ լուծում գտավ իր թիմի համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այդ հանդիպման հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։