Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպման մրցավարությունից:
«Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչպես է աշխատում VAR համակարգը: Մեր տուգանային հրապարակում բացարձակապես ամեն ինչ ստուգում են։ Նույնիսկ երբ մենք հարձակվում ենք, դրվագները մանրակրկիտ վերլուծվում են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: