«Վալենսիայի» ձախ պաշտպան և ավագ Խոսե Լուիս Գայան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Գայան «Վալենսիայի» սան է։ Վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար հաղորդվում էր, որ Գայան «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից մեկն է:
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։