Ջանլուիջի Բուֆֆոնը ասել է, թե որտեղ կցանկանար մարզիչ աշխատել

Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է, որ ուրախ կլիներ մարզել ազգային հավաքականը։

«Ինձ կհետաքրքրի Իտալիայի հավաքականի մարզչի աշխատանքը։ Տարօրինակ զգացողություն եմ ունենում, երբ տեսնում եմ իմ նախկին խաղընկերերիս՝ Դե Ռոսսիին, Գրոսոյին, Ինձագիին մարզչի պաշտոնում, իսկ ես դեռ խաղում եմ»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում DAZN-ը։