«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Լեյթոն Մաքսվելը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 43-ամյա Մաքսվելն իր տունը տրամադրել է որպես 6 միլիոն ֆունտ արժողությամբ թմրանյութերի պահեստ։
Նախկին մարզիկի տանը հայտնաբերվել է ավելի քան 60 կիլոգրամ կոկաին և հերոին, ինչպես նաև 2,5 միլիոն ֆունտ կանխիկ գումար։
Լեյթոն Մաքսվելը խաղացել է «Լիվերպուլում», «Քարդիֆում» և «Սուոնսիում»: Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2004 թվականին։