Թեո Էրնանդեսի տունը թալանել են

Թալանել են «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի տունը. Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան չորս զինված ավազակներ սև դիմակներով ներխուժել են ֆուտբոլիստի վիլլա՝ Կասանո Մագնագոյում։

Նշվում է, որ այդ պահին Էրնանդեսը տանը չի եղել, սակայն վիլլայում եղել է նրա ընկերուհին՝ Զոի Քրիստոֆոլին ու նրա վեց ամսական որդին։

Կողոպտիչները հափշտակել են 1 միլիոն եվրոյի զարդեր. Այժմ ոստիկանությունը հետաքննում և զննում է տեսախցիկների տեսագրությունները։