«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է կիսապաշտպան Մեյսոն Մաունթի խաղային որակների մասին.
«Երբ ես «Բրայթոնի» գլխավոր մարզիչ էի, ես անհանգստանում էի Մաունթին հսկելու հարցում երբ խաղում էինք «Չելսիի» դեմ:
Նա միշտ պատասխանատու վերաբերմունք ունի աշխատանքի նկատմամբ, շատ լավ է զգում տարածությունը, լավ փոխանցումներ է կատարում ու գիտի, թե ինչպես գոլեր խփել։ Հոյակապ ֆուբոլիստ է. Նա շատ է սիրում այս ակումբը, հարգում է թիմակիցներին»,- աել է մարզիչը
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։