Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է այն փաստին, որ տարվա թիմ անվանակարգում «Արքայական ակումբը» երրորդն է:
Հիշեցնենք, որ France Football-ը տարվա թիմ էր ճանաչել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», իսկ անվանակարգում երկրորդը՝ «Լիվերպուլն» էր:
«Վատ չէ, երբ թիմում են աշխարհի լավագույն դարպասապահն ու ֆուտբոլիստը: Շնորհավորում եմ Տիբո Կուրտուային ու Կարիմ Բենզեմային, նրանք արժանի էին մրցանակին»,- գրել է Կրոսը Ինստագրամում: