Ինչպես հայտնում է Goal France-ը, Պոլ Պոգբան Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելու լավ հնարավորություն ունի։
Սպասվում է, որ ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 25-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղում:
Այսպիսով, մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը, Պոգբան ժամաակ կունենա մարզավիճակը վերադարձնելու և ամռանը ստացած վնասվածքից վերականգնվելու համար: