Իտալական «Ինտերը» վաճառքի է հանվել Suning ընկերության կողմից, որին պատկանում է միլանյան ակումբը գրում է Financial Times-ը։
Իտալական մամուլը վաղուց հայտնում էր այս մասին, սակայն ակումբի ներկայացուցիչները մշտապես հերքում էին այդ տեղեկությունը:
International Business Times-ն ավելի վաղ հայտնել էր Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը (PIF) կփորձի գնել «Ինտերի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 1 մլրդ դոլարով։
Գործարքի վերաբերյալ այլ տեղեկատվություն դեռևս չի հայտնվում: