Կարիմ Բենզեման ասել է, թե որտեղ կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման, որը հոկտեմբերի 17-ին  նվաճեց «Ոսկե գնդակը», ասել է, թե ոտեղ կավարտի իր ֆուտբոլային կարիերան:

34-ամյա ֆրանսիացու՝ մադրիդյան գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Կողմերը մտադիր են երկարաձգել այն:

«Կարիերաս կավարտեմ «Ռեալում», այլ ընտրություն չունեմ»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Onda Cero-ն: