«Բարսելոնան» նոր պայմանագրեր կառաջարկի թիմի միանգամից երկու ֆուտբոլիստի

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին և պաշտպան Ալեխանդրո Բալդեին գրում է Sport.es-ը:

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա շաբաթվա ընթացքում, այն կվարի անձամբ ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին:

Դեմբելեի ու Բալդեի գործող պայմանագրերն ավարտվում են 2024 թվականի հունիսի 30-ին: