Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Ռաֆայել Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ծնկի վնասվածքից հետո վերականգնման մասին։
«Պոգբայի մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում, նա նպատակ ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ և օգնել իր թիմին: Պոգբան ամեն ինչ անում է, որպեսզի շուտ ապաքինվի և մասնակցի Աշխարհի Առաջնությանը», – Ռաֆայել Պիմենտանի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ Պոգբան պետք է վերադառնա մարզումներին, որպեսզի ընդգրկվի 2022 թվականի Աշխարհի Առաջնության հայտացուցակում: