«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, այդ մասին տեղեկացնում է sport-ը:
Աղբյուրի համաձայն, 25-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, ով հարձակման գծում նոր ֆուտբոլիստ է փնտրում Կիլիան Մբապպեից բաժանվելու դեպքում։
Կողմերը մոտ ապագայում կարող են բանակցություններ սկսել։ Հնարավոր գործարքի գումարը կարող է կազմել 90 մլն եվրո։