Մոհամեդ Սալահը գերազանցեց Սթիվեն Ջերարդի ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», հանդիպման միակ գոլը հեղինակեց Մոհամեդ Սալահը:

Եգիպտոսցի հարձակվողի համար դա Պրեմիեր լիգայում 121-րդ գոլն էր «Լիվերպուլի» կազմում:

Սալահը ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ գերազանցելով Սթիվեն Ջերարդին։