Marca-ն տեղեկություն է տարածել, թե ով ինչ մրցանակներ է ստանալու Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման France Football ամսագրի կողմից ճանաչվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
Տարվա լավագույն դարպասապահ Լև Յաշինի մրցանակին կարժանանա մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան։
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։