Ֆրանսիայի առաջնությունում միանգամից չորս մարզիչների հեռացրել են զբաղեցրած պաշտոններից

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրից հետո Լիգա 1-ի ակումբները հայտարարել են մարզիչների չորս հրաժարակաների մասին, ինչը ռեկորդային է մրցաշարի համար, հայտնում է Opta-ն։

«Լիոնն» աշխատանքից ազատել է հոլանդացի Պետեր Բոսին, «Բրեստը»՝ ֆրանսահայ Միշել Դեր Զաքարյանին, «Օսերը»՝ ֆրանսիացի Ժան-Մարկ Ֆուրլանդին, «Ռեյմսը»՝ իսպանացի Օսկար Գարսիային։