«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ դժգոհ է մնացել մրցավարների աշխատանքից։
Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 3-1 հաշվով։ Լրագրող Սամուել Մարսդենի խոսքով՝ հանդիպման ավարտից հետո Լապորտան գնացել է մրցավարների սենյակ, որտեղ մրցավարներից պահանջել է բացատրել «Բարսելոնայի» դեմ կայացված որոշումների բացատրությունը։ Կատալոնական ակումբի նախագահին խնդրեցին հեռանալ սենյակից:
Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Բարսելոնայի» համար առաջինն էր այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում։