Կիլիան Մբապպեն խոսել է իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է այն լուրերը, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։

«Ես չեմ խնդրել հունվարին հեռանալ ՊՍԺ-ից, ես բարկացած չեմ ակումբի վրա, դա ճիշտ չէ»,- ասել է Մբապպեն RMC Sport-ին տված հարցազրույցում: