«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ակումբի երկրպագուների պահվածքի համար։ Ակումբի երկրպագուները փորձել են մետաղադրամներ նետել հյուրերի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վրա։
«Ես պատկերացում չունեի, թե ինչ է տեղի ունեցել, կարող եմ միայն ներողություն խնդրել: Սա երբեք չպետք է տեղի ունենա մարզադաշտերում, երբեք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն: