Ֆաբիո Կապելոն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն համոզված է, որ մադրիդյան ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողը:

«Այսօր Բենզեման կստանա իր «Ոսկե գնդակը»: Կարիմն ֆանտաստիկ էր այս մրցաշրջանում, նա հավասար մրցակիցներ չուներ»,- ասել է Կապելոն Sport24-ի տված հարցազրույցում։

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:30-ին: