Մադրիդում ձերբակալել են «Բարսելոնայի» նախագահի որդուն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի որդի Գիլեմ Լապորտան ձերբակալվել է Մադրիդում, հայտնում է sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ Գիլեմ Լապորտային ձերբակալել են Մադրիդի ռեստորանում։ Հաղորդվում է, որ նա սպառնացել է վնասել իր ընկերուհուն, ում հետ ճաշել է ռեստորանում։ Ոստիկանության ժամանումից հետո Գիլեմին ձեռբակալել են։

Մոտակա ժամերին Գիլեմ Լապորտան կներկայանա դատարան՝ վատ պահվածքի պատճառով։