Պաշտոնական. Գավին տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Փարիզում Շատլե թատրոնում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ընթացքում  տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի  մրցանակը ստացավ կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին։

Մրցանակին հավակնում էին նաեւ Կարիմ Ադեյեմին (Գերմանիա, «Զալցբուրգ» / «Բորուսիա Դորտմունդ»), Ջուդ Բելինգեմը (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Ռայան Գրավենբերխը (Նիդեռլանդներ, «Այաքս» / «Բավարիա»), Յոշկո Գվարդիոլը (Խորվաթիա, «Լայպցիգ»), Նունու Մենդեշը (Պորտուգալիա, «Սպորտինգ» / ՊՍԺ), Ջամալ Մուսիալան (Գերմանիա, «Բավարիա»), Բուկայո Սական (Անգլիա, «Արսենալ»), Ֆլորիան Վիրցը (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»):