Յուրգեն Կլոպ. «Ցանկանում եմ, որ Խոսեպ Գվարդիոլան չորս տարով արձակուրդ գնա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Ինձ միշտ հարցնում են, կկարոտեմ արդյոք Գվարդիոլային, երբ նա հեռանա Անգլիայից: Իհարկե ոչ, ես չեմ կարոտի Պեպին, ցանկանում եմ, որ նա չորս տարով արձակուրդ գնա, իհարկե այս ամենը կատակ է: Չգիտեմ, թե որքան հաճախ պետք է սա ասեմ, բայց նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է», – Կլոպի խոսքերը մեջբերում է goal-ը: