«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դեռ դժվարությունների չի հանդիպել, քանի որ նրա համար դժվար կլինի լավ մարզավիճակ պահպանել ողջ մրցաշրջանի ընթացքում։
«Էրլինգը շատ դժվար պահեր կունենա, և նման պահերին նա պետք է ինքն իրեն ասի՝ «ոչինչ, անցիր հաջորդ փուլ»։ Մենք ապշած էինք նրա բնավորությամբ ու վերաբերմունքով։ Մենք գիտենք, թե ինչ որակներ ունի Էրլինգը, բայց դեռ չգիտենք, թե ինչպես է նա հաղթահարելու այդ դժվարությոնները», – Պեպի խոսքերը մեջբերում է goal-ը: