Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիան» տանը չկարողացավ առավելության հասնել «Էլչեի» նկատմամբ, հանդիպումը ավարտվեց՝ (2:2) հաշվով:
«Վալենսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին, ով բացեց առաջնությունում իր գոլերի հաշիվը:
Այսպիսով, 35-ամյա ուրուգվայցին դարձավ 21-րդ դարում հինգերորդ հարավամերիկացին, ով գոլեր է խփում Եվրոպայի թոփ 5 առաջնություններից 4-ում։