Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակի (0:1) մասին:
«Անկասկած, մեր ցանկությունը միայն հաղթանակն էր: Խաղում էինք լավագույն թիմերից մեկի դեմ, բարդ հանդիպում ստացվեց: Թիմային աշխատանքը շարունակում է ոգեշնչել ինձ», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: