«Չելսին» խոշոր գումար է պատրաստվում վճարել Ջուդ Բելինգհեմի դիմաց

Չելսին» լրջորեն դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։

Աղբյուրի համաձայն, Բելինգհեմը երազանքի տրանսֆեր է «Չելսիի» ղեկավարության համար, թիմի սեփականատեր Թոդ Բոուլին պատրաստ է վճարել ավելի քան 100 միլիոն եվրո:

«Բորուսիան» հասկանում է, որ երիտասարդ անգլիացին ցանկալի թիրախ է գրանդ ակումբների համար, գերմանացիները մտադիր են ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 120 միլիոն եվրո: