Հերբերտ Հայները վերընտրվել է «Բավարիայի» նախագահի պաշտոնում

Հերբերտ Հայները վերընտրվել է «Բավարիայի» նախագահի պաշտոնում տարեկան ընդհանուր ժողովում անդամների ճնշող մեծամասնությամբ, հայտնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

«Շնորհակալ եմ վստահության համար, չեմ հիասթափեցնի ձեզ։ Ես շատ գոհ եմ, որ մեր անդամները գնահատում են վերջին տասներկու ամիսների ընթացքում մեր կատարած աշխատանքը», – ասել է 68-ամյա Հայները։