ՊՍԺ-ն և «Արսենալը» կպայքարեն «Լացիոյի» ֆուտբոլիստի համար

Հռոմեական «Լացիոյի» առաջատար Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում են Todofichajes-ը։

27-ամյա սերբ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական երկու թոփ ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Արսենալի» և ՊՍԺ-ի մասին է։

Ավելի վաղ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտնել էր, որ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Միլինկովիչ-Սավիչի աշխատանքային պայմանագիրն արծիվների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի կեսերը: