Անտուան Գրիզմանի տպավորիչ ցուցանիշը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» 1։0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին հեղինակեց Անտուան ​​Գրիզմանը։

Գրիզմանի համար այդ գոլը իր կարիերայի 100-րդն էր Լա Լիգայում «Ատլետիկոյի» կազմում: Նա դարձավ ակումբի վեցերորդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց նվաճել այդ ցուցանիշը։