Հարձակվող Անտուան Գրիզմանը, որին Մադրիդի «Ատլետիկոն» հետ է գնել «Բարսելոնայում» խաղալու անհաջող շրջանից հետո, ներողություն է խնդրել մադրիդյան ակումբի երկրպագուներից։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել, գիտեմ, որ մարդիկ ցանկանում են իմ շուրթերից լսել այդ բառերը: Ներողություն եմ խնդրում այն վնասի համար, որ պատճառել եմ մարդկանց՝ «Բարսելոնա» տեղափոխվելով»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է Football Espana-ն։